«Գրասեր» ինտելեկտուալ խաղը՝ հայրենաճանաչման միջոց

Опубликовано: 24 Май 2026
на канале: Armen Hovakimyan
254
1

Հուլիսի 10-ին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում կայացավ «Գրասեր» ինտելեկտուալ-ճանաչողական մրցախաղը: Այն կազմակերպել էր «Սիսիանի հելսինկյան ակումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Դրամաշնորհային մրցույթը հայտարարվել էր ՀՀ 2014 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Սիսիան քաղաքում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար` Սիսիանում 500 000 դրամի շրջանակում ծրագրեր իրականացնելու նպատակով: