Не Туристический Егвард. Решил попутешествовать по Егварду и его окрестностям заехал в Гаргаванк (Аграваванк)построенную Военачальником Григором Мамиконяном в 7ом веке. С этой уникальной восемнадцатигранной церковью связана интересная легенда. Также посетил двухэтажную церковь- усыпальницу (Церковь Сурб Аствацацин 1301 года) возведенную на тысячелетие принятия христианства Арменией. Здесь же в Егварде находятся руины храма 5 века…Приятного просмотра. Берегите себя! Եղվարդ Քայլում էի զբոսայգում ու հանկարծ հասկացա, որ մանկուց շատ եմ սիրել սոսիները, այդ գեղեցիկ ու իմաստուն ծառերը։ Անգամ փորձել եմ այգուց հավաքած դրանց սերմերն աճեցնել։ Չգիտեմ՝ ինչո՞վ է պայմանավորված այդ սերը․ գուցե՝ մանկության հաճելի հիշողություններով, գուցե՝ ծնողներիս պատմած այն լեգենդներով , թե քրմերը, լսելով քամուց տատանվող սոսու տերևների սոսափյունը, ճակատագիր ու ապագա էին կանխագուշակում։ Մի միտքը փոխարինում է մյուսին․․․ Հիշում ես, որ սոսիների հետ կապի վկայություններ կան նաև Արա Գեղեցիկի թոռան մասին ու անմիջապես մտաբերում Շամիրամի անպատասխան սիրո գեղեցիկ լեգենդը , այն մեծ ճակատամարտը, որի ժամանակ բախվեցին սերը, ատելությունն ու հպարտությունը՝ Արային անհույս սիրահարված Շամիրամի վիրավորված զգացմունքները, որոնք հանգեցրին սիրելիի մահվանը․․․ Գուցե իսկապես մեծ սերը կործանարար է, և սիրեցյալին հարություն տալու նրա ջանքերը հասկանալի են այսօր))․․․
Ի դեպ, որոշ տարբերակներում Արա Գեղեցիկը հարություն է առնում, այլ տարբերակներում Շամիրամը սիրելիին թաղում է, միամիտ հպատակներին խաբում է՝ իր պալատականներից մեկին Հայոց թագավոր ներկայացնելով, և այդ կերպ դադարեցնում է պատերազմը։ Իհարկե՜, հասկանում եմ, որ այս գեղեցիկ լեգենդն ինչ-որ առումով նման է Ադոնիսի և Աֆրոդիտեի, Օսիրիսի և Իսիսի պատմություններին։ Այս առասպելները կյանքին վերադարձնող սիրո ուժի, ինքնազոհության և հավատարմության պատմություններ են։ Այստեղ, իհարկե՛, չի կարելի ամեն ինչ բառացի հասկանալ, և սիրո գեղեցիկ պատմությունից բացի հասկանում ենք, որ Արա Գեղեցիկը անձնավորում է բնության փուլային բնույթը` մեռնող և հարություն առնող․․․ Գրվածքների ու պատկերների այս պատառիկների, հիշողությունների շարքը ինձ հասցրեց հնագույն քաղաքներից մեկը, որի մասին հիշատակվում է 574 թվականով թվագրվող գրավոր վկայություններում կապված Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի (574—604), ընտրության հետ։ Այո՛, իրավացի եք, ես նկատի ունեմ Եղվարդ քաղաքը, որտեղ էլ ՝ քիչ հեռվում, տեղի է ունեցել Շամիրամի և Արա Գեղեցիկի զորքերի միջև ճակատամարտը։ Այստեղ 603-ին էլ են տեղի ունեցել մարտեր, բայց պատճառն այլ է եղել․ հայերն ազատագրական պայքար են մղել Սասանյան տիրապետության դեմ։ Մտածեցի՝ ինչո՞ւ չգնամ Եղվար( Եղ-յուղ և վարդ)։ Այս շրջանը նախկինում ծաղկում էր, 4 ջրանցք են կառուցել, այստեղ աճել են աննկարագրելի գեղեցկության բույսեր, մասնավորապես՝ վարդեր։ Հենց քաղաքի սրտում պահպանվել է 1301-ին՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման կապակցությամբ կառուցված Սուրբ Աստվածածին երկհարկանի եկեղեցի-տապանատունը։ Նման եկեղեցիները Հայաստանում շատ չեն, այս վիճակով մեզ հասածները մատների վրա կարելի է հաշվել։ Եկեղեցու երկաստիճան կառուցվածքը հորինվածքով մոտ է Նորավանքի Աստվածածին եկեղեցուն (1339 թ․), Կապուտանի Սուրբ Մինասին (1349թ․) և 13-14-րդ դարերում կառուցված Հաղպատի, Սանահինի, Կարբիի զանգակատներին։Այստեղ՝ Եվարդում պահպանվել են 5-րդ դարի եկեղեցու փլատակները ։ Իհարկե՛, սովորական զբոսաշրջիկին այստեղ գուցե հետաքրքիր չլինի, այդ պատճառով էլ հոսքը մեծ չէ, բայց եթե Դուք հայտնվեք Եղվարդում, չե՛ք զղջա․ աչքով հնարավոր է շատ բան չտեսնեք, բայց հոգով․․․ Ձեզ կբացվի մի նոր, մեծ աշխարհ (համենայն դեպս ինձ այդպես է թվում)։ Դե արդեն Եղվարդով ու արվարձաններով ճամփորդության ավարտին արժե այցելել ճարտարապետական բացառիկ լուծումներով կառուցված 7-րդ դարի տասնութանիստ Գագարավանք եկեղեցի, որի պատվիրատուն զորավար Գրիգոր Մամիկոնյանն է եղել։ Կաթողիկոս և պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու վկայությամբ Սուրբ Թեոդորոս եկեղեցին բազմիցս ենթարկվել է թշնամու հարձակումներին, բայց նորից վերականգնվել է: Այստեղ գործել է դպրոց, գրադարան և գրչատուն։
Եկեղեցու հետ կապված մի հետարքիր լեգենդ կա։ Տեղացիներն այն անվանում են նաև Ագռավավանք։Ասում են՝ մի անգամ մարդիկ հավաքվում են եկեղեցու բակում՝ նշելու շինարարության ավարտը կամ էլ թե թշնամու դեմ տարած հաղթանակը։ Մեծ տոնախմբության առիթով հսկայական պղինձ են դնում կրակին և բոլորի համար տոնական ընթրիք պատրաստում, բայց օձը կա՛մ նախանձից, կա՛մ թշնամու դավադիր ծրագրով, թունավորում է ճաշը։ Դա նկատում է ագռավն ու սկսում է ամեն կերպ խանգարել ՝ թույլ չտալով հավաքվածներին ուտել տոնական ճաշը։ Մարդիկ զայրանում են, քարերով փորձում քշել հիմար թռչունին։ Ագռավը, հասկանալով, որ խնջույքի մասնակիցներին վտանգի մասին զգուշացնելու իր ջանքերն իզուր են, որ իրեն ոչ ոք չի հասկանում, գնում է ծայրահեղ քայլի՝ անձնազոհության․ նետվում է եռացող կաթսայի մեջ։ Մարդիկ, չհասկանալով տեղի ունեցածը , թափում են փչացած ճաշը ու հանկարծ հասկանում իրավիճակի ողջ լրջությունը․․․Եկեղեցին անվանում են ի պատիվ իմաստուն և անձնազոհ թռչնի․․․Այստեղ հետաքրքիր լռություն է, և շրջակայքում ոչ ոք չկա․․․Ուզում էի տեղացիներին հարցնել՝ որտե՞ղ են խաչքարերը։ Պատվանդանները կան, իսկ քարե խաչերը բացակայում են։ Գուցե վերանորոգման են տարել, կամ թանգարանում են։ Կփորձեմ ճշտել։ Այ այսպիսի ուղևորություն ստացվեց։ Բարին եմ ցանկանում Ձեզ։ Լավ մնաք։