Պետք է խոստովանել, երբ առաջին անգամ ես ժամանակակից հարսանիքի ներկա գտնվում, ամենինչ չափազանց գրավիչ և հետաքրքիր է թվում` թամադան կարծես տաղանդավոր արտիստ է, որն իր վրա է կրում երեկոյի ողջ ծանրությունը, և ամեն ինչն ընթանում է կանոնակարգված հաջորդականությամբ: Սակայն նմանատիպ հարսանիքների երկրորդ, երրորդ անգամ գնալով` սկսում ես գիտակցել, որ հարսանեկան ծրագրերը նման են մեկը մյուսին, շաբլոն են`ընդամենը թեթևակի ձևափոխված:
Այստեղ հարց է ծագում, ի՞նչպես զվարճացնել հյուրերին. Իհարկե անմոռանալի և կրակոտ հարսանեկան շոու ծրագրով: Նման ներկայացումը լրացնում է հարսանիքը` դարձնելով այն հագեցած, պայծառ և ինքնատիպ:
Դիմեք մեզ և մենք ձեզ կառաջարկենք այն հետաքրքիր կազմակերպություններին և անհատներին, ովքեր ձեր օրը յուրահատուկ ու հիշվող տոն կդարձնեն: