#տավուշ #թարմ_լուրեր #հայաստան #գյուղ
Սարիգյուղի Մադաթյանների ընտանիքում երեք երեխաներ են մեծանում, մեծ դժվարություններով, հոգսաշատ առօրյայով: Տան միակ կայուն եկամուտը անապահովության նպաստն է՝ 32000 դրամ։ Ընտանիքի հայրը մասնակցելով 44-օրյա պատերազմին մարմնական վիրավորում է ստացել, փոքր ինչ վերականգնվելուց հետո մեկնել արտագնա աշխատանքի։ Մադաթյանները դժվարություներից չեն հուսահատվում։ Ապրում են ապագայի մեծ հուսերով ու երազանքներով։