Կորոնավիրուսը շրջափակել է Հայաստանը՝ հարավից եւ հյուսիսից: Առողջապահության նախարարը հանգստացնում է՝ շատ վտանգավոր վիրուս չէ:
Աստղիկ բժշկական կենտրոնում մարդ է մահացել՝ երկկողմանի թոքաբորբոից: Կենտրոնի տնօրենը 90 տոկոսով վստահեցնում է՝ կորոնավիրուս չէ:
Միլանի Մայր տաճարում լռություն է, իսկ Մեքքան փակ է: Կորոնավիրուսը տարածվել է 46 երկրում:
ՁԻԱՀ կանխարգելողները փորձում են կանխարգելել իրենց կենտրոնի միավորումը՝ հիվանդանոցի հետ: Մեծ աղմուկ՝ հանրապետական կենտրոնում:
Հայաստանում 473 վարորդ հաշվառված է հոգեբուժական կամ թմրաբանական բուժհիմնարկներում: Ճանապարհային ոստիկանության պետը ներկայացրել է երթեւեկության խնդիրները:
Մոսկվան զգույշ եւ հոգատար է վերաբերվում Հայաստանի քաղաքական գործընթացներին: Ռուսաստանի դեսպանը՝ Հայաստանի 2 նախագահի դատավարությունների մասին:
Սահմանադրական դատարանից ոչ մեկը չի գնում վաղ կենսաթոշակի: Բարձր դատարանի անդամները մերժեցին գործադիր եւ օրենսդիր իշխանության առաջարկը:
Սիրո հեղափոխությունից՝ ատելության մթնոլորտ մեկ քայլ է: Բռնության կոչն ու ատելության խոսքը քրեականացնող օրինագիծ է շրջանառվում:
Եւ Հայաստանում փակ ճանապարհներ կան, բայց եղանակը կտաքանա: