Աղբատարների վարորդներ չունեն,ծառայողական մեքենաների վարորդներ ունեն․Մանուկ Սուքիասյան

Опубликовано: 05 Октябрь 2024
на канале: Asekose am
413
like

Այս իշխանությունները ո՛չ քաղաքի տրանսպորտը նորմալ կառավարելու կարողություն ունեն, ո՛չ՝ աղբահանությունը ճիշտ կազմակերպելու բավականաչափ կամք և հնարավորություն։ Այսօր Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Աղբատարների վարորդներ չեն գտնում, բայց ծառայողական մեքենաների վարորդների խնդիր իրենք չունեն, պարգևավճար բաժանելու խնդիր չունեն, 6 տարում 20 հազար շինթույլտվություն բաժանելու խնդիր չունեն, արձակուրդի գնալու խնդիր չունեն, սիմֆոնիկ համերգներ կազմակերպելու խնդիր չունեն, քաղաքային բյուջեն մսխելու խնդիր չունեն»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանն» ակցիաների շարք է սկսել՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման։

Նախօրեին իրազեկման ակցիա էր տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունվարի 1-ից թանկացնելու է Երևանի քաղաքային տրանսպորտը՝ այն հասցնելով մեկ ուղևորափոխադրման համար մինչև 300 դրամի։

Փոխարենը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջիկա նիստում ներկայացնելու է նախագիծ, որով քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար մնալու է 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը կլինի 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար քաղաքային տրանսպորտը կլինի անվճար։


Բաժանորդագրվեք  Asekose.am-ի տելեգրամյան ալիքին՝  https://t.me/s/AsekoseNews

Հետևեք Asekose.am-ի ֆեյսբուքյան էջին՝   / asekose.am  

#asekose #news