«ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ» [1975] ERB GALIS E SEPTEMBERY

Опубликовано: 22 Июнь 2026
на канале: Aram Gedeonyan
20,421
255

#ֆիլմեր #haykakanfilmer #erbgaliseseptembery #armenfilm

Երբ գալիս է սեպտեմբերը, ընտանեկան մելոդրամա։

Սյուժե
Աշտարակից Մոսկվա է գալիս թոշակառու Լևոն Պողոսյանը, որպեսզի թոռանը՝ Լևոնիկին, տանի առաջին դասարան։ Լևոնը շատ մարդամոտ է, հեշտ մտերմանում է հարևանների հետ, օգնում է նրանց, ինչը հատուկ չէ մեծ քաղաքների համար, որտեղ հարևանները կարող են իրար չճանաչել։

Նունեն խանդում է ամուսնուն, ով աշխատում է կարի ֆաբրիկայում և մասնակցում է գեղարվեստական ինքնագործունեությանը, և դրա պատճառով ընտանիքում պարբերաբար խնդիրներ են լինում։

Լևոնը ընկերանում է Լևոնիկի համադասարանցի Կատյայի պապի հետ։ Նիկոլայ Նիկոլաևիչը օգնում է Լևոնին առողջական խնդիրների հետ կապված, բժշկական հետազոտության արդյունքում պարզվում է, որ Լևոնին մնացել է քիչ ժամանակ ապրելու։

Մետաղագործ Գենան Լևոնի համար մանղալ է պատրաստում։ Լևոնն ու Լևոնիկը խորոված են անում մոսկովյան բազմահարկի պատշգամբում։ Հարևանները, տեսնելով ծուխը, կանչում են հրշեջներին։ Լևոնը հրավիրում է բոլոր ընկերներին խորովածի։

Լևոնի ընկերները ճանապարհում են նրան օդանավակայանում։

Դերերում
Արմեն Ջիգարխանյան - Լևոն Պողոսյան
Նիկոլայ Կրյուչկով - Նիկոլայ Իվանովիչ Իվանով, Կատյայի պապը
Լաուրա Գևորգյան - Նունե, Լևոնի դուստրը
Վլադիմիր Իվաշով - Վլադիմիր Կոնդրիկով, Նունեի ամուսինը
Անտոն Իլյին - Լևոնիկ, (հնչունավորեց Կլարա Ռումյանովա)
Իվան Րիժով - բժշկության գեներալ
Գալինա Պոլսկիխ - Նաստասյա Վասիլևնա, հավաքարար
Միխայիլ Մետյոլկին - թաղային
Նիկոլայ Գրաբբե - ռենտգենոլոգ
Էդգար Էլբակյան - Լաերտ
Ավետիք Գևորգյան - Ստեփան, Լևոնի ճանապարհակից
Սերգեյ Պոտիկյան - հրշեջ
Վիկտոր Ավդյուշկո - Եվգենի Վիկտորովիչ, Նունեի գիտական ղեկավար