2020թ. մարտի 5-ից, բոլոր կինոթատրոններում
կոմեդիա/դրամա/ընտանեկան 12+
«Դասարանցիները» ֆիլմը պատմություն է դպրոցական սիրո, իսկական ընկերության և դասարանի համախմբվածության մասին: Ֆիլմի սկզբում դասարանի աշակերտները որոշում են գնալ տնօրենի մոտ և հրաժարվել իրենց դասղեկից, որն, ի զարմանս իրենց, արդեն հեռացված և նույնիսկ ձերբակալված է լինում: Օրեր անց գալիս է նոր դասղեկ՝ երիտասարդ տղամարդ, որն, ինչպես հետագայում պարզվում է, ոչ մի կապ չունի մանկավարժական աշխատանքի հետ: Իրադարձությունները սկսում են շատ արագ ու հետաքրքիր զարգանալ և գնալ դեպի անսպասելի հանգուցալուծման:
Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Տիգրան Նալչաջյան
Բեմադրող օպերատոր՝ Պետիկ Ավետիսյան
Դերերում՝ Ստեփան Հովհաննիսյան, Միլենա Հարությունյան, Օֆելյա Հարությունյան, Օնիկ Կարապետյան, Լիլյա Գևորգյան, Արմեն Ավագյան, Ալլա Մնոշյան, Պավել Թադևոսյան, Հասմիկ Հակոբյան, Դանիել Սիրեկանյան, Սոֆյա Հովհաննիսյան Ռոբերտ Հակոբյան, Սահակ Դուրյան, Մարգարիտա Հունանյան, Էդո Նազարյան, Ադամ Կարապետյան, Հակոբ Հակոբյան, Կարինա Սիմոնյան, Տիգրան Նալչաջյան և ուրիշներ
Մեր էջը ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/dasaranciner...