34 շրջանավարտից 2-ը կարմիր դիպլոմի արժանացան

Опубликовано: 24 Май 2026
на канале: Armen Hovakimyan
571
0

Սիսիանի պետական քոլեջում իրենց ավարտական վկայականներն են ստանում 2013-14 ուսումնական տարվա 34 շրջանավարտները:
Ներկաները ծաղիկներ են խոնարհում քոլեջում ուսանած և Արցախյան գոյամարտում զոհված տղաների հիշատակին հաստատության բակում կանգնեցված հուշակոթողին: Քարին 11 անուն է գրված:
Մինչ ուսանողները իրենց հրաժեշտի ու շնորհակալական խոսքերն են ասում, այս տարվա շրջանավարտներից 4-ը մեկնում են բանակ՝ համալրելու ՀՀ ԶՈՒ շարքերը: Բարի ծառայություն են մաղթուն նաեւ նրանց...
Սիսիանի պետական քոլեջի 5 ֆակուլտետներում մասնագիտանում են 180 ուսանողներ: Այս տարվա 34 շրջանավարտներից 2-ը ստացան կարմիր դիպլոմներ: