17 Դեկտեմբերի I Հայլուր

Опубликовано: 20 Май 2026
на канале: 5 TV Channel
2,951
41

Լույս դաշինքում լուսավոր չէ: Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը կարող է հետ կանչվել՝ քաղաքապետարանում սկանդալի եւ լրագրողների պատճառով:
Պետությանը հասցված վնասը փոխհատուցվել է, բայց քրեական հետապնդումը շարունակվում է: Արմեն Աշոտյանի վարորդի գործն ուղարկվել է դատարան:
Եթե կարելի է Իրազեկ քաղաքացիական միավորմանը, ուրեմն կարելի է նաեւ Ադեկվադներին: Արտաքին գործերի նախարարին հրավիրում են նոր հանդիպման:
Պետական եկամուտների կոմիտեն բիզնեսմեններին չի թիրախավորում, բայց վստահեցնում է՝ մութ անկյուններից դուրս է բերվել ստվերային բիզնեսի կեսը:
Մտահոգ քաղաքացիները չեն հասկանում հին եւ նոր Հայաստանների տարբերությունը: Ձեռքբերումների 100 փաստի կողքին կհայտվի բացթողումների 100 փաստը:
Չինացիները չեն խաբում ադրբեջանցի երեխաներին: Ադրբեջանի դպրոցներում չինական գլոբուս կա, որի վրա Արցախն ու Նախիջեւանը Հայաստան են:
Եւ սիրո մայրաքաղաքում նույնպես բողոքում են: Եթե կենսաթոշակային խնդիրը չլուծվի՝ ֆրանսիացիներն իշխանությանը խոստանում են անմոռանալի Սուրբ Ծնունդ: