«ՀՄԱՅԻԼ» – Վիրավոր Գայլը (Արայիկ Խանդոյան)

Опубликовано: 07 Август 2026
на канале: Hmayil Project
25,346
421

© Հմայիլ
Խոսք՝ Անահիտ Հարությունյան
Երաժշտություն և տեսանյութ՝ Լուսինե Երիցյան

Կատարողներ՝
Գոռ Տէր-Արիստակեսեան
Մարիամ Կիրակոսյան

Վիրավոր Գայլի ոռնոցը լսվեց,
Տարածվեց բոլոր հայերի սրտում,
Վիրավոր Գայլի ցավով համակվեց
Օդը ծանրացած Հայոց լեռներում:

Միշտ ծածկել ես մեզ խոցված մարմնով,
Եվ քո սպիներից արյուն է հոսում,
Մեր ամոթը ծածկեցիր շիթերով,
Երկինքն է լռել՝ ոչինչ չի ասում:

Մեր սրտերը՝ քեզ, մեր արյունը՝ քեզ,
Փա՜ռապա՜նծ հերոս, անունդ անմար,
Որ զգետնել գիտի ցավը բոցաքեզ,
Մահը անողոք, մահը հրավառ...

Վկայում ենք մենք հպարտությամբ՝
Ով՝ ոնց խիզախեց Ապստամբությամբ,
Ով ոչինչ խլեց Սուրբ Հայրենիքից,
Բայց խոցվեց անգութ հայի գնդակից:

Մեր սրտերը՝ քեզ, մեր արյունը՝ քեզ,
Փառապա՜նծ հերոս, անունդ անմար,
Որ զգետնել գիտի ցավը բոցաքեզ,
Մահը անողոք, մահը հրավառ...

Մեր սրտերը՝ քեզ, մեր արյունը՝ քեզ,
Փառապա՜նծ հերոս, անունդ անմահ,
Որ զգետնել գիտի ցավը բոցաքեզ,
Քաջաքաջ հերոս, չունի ոչ մի ահ...

Ֆեյսբուքյան էջ՝   / %d5%80%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab%d5%ac-18440...  

Տեսանյութում օգտագործվել են հետևյալ աղբյուրները՝

   • Video  

   • Video  

   • «Սասնա ծռեր» զինված խմբի հանձնվելու բացառի...