№694 - Բացված է շատ վաղուց ճամփան երկնքի / Հիսուսն է հսկում այս ճամփան ♪ (Մինուս)

Опубликовано: 15 Март 2026
на канале: Rebecca Hakobyan
3,759
86

   • Բացված է շատ վաղուց ճամփան երկնքի - Հովսեփ...  

Bacvac e shat vaxuc / Karaoke (minus)
Music By: Rebecca Hakobyan

📖№694
-------------------------------------------
1. Բացված է շատ վաղուց ճամփան երկնքի
Եվ անսանձ է դարձել թռիչքն իմ մտքի:
Երկրից դեպ երկինք սանդուղք կա դրված,
Եվ նրա վրա էլ «Հիսուս» է գրված:

Հիսուսն է կյանքը և ճամփան,
Եղբայրնե՛ր, լինենք միաբան,
Ձեռք բռնած՝ մենք էլ բարձրանանք,
Խմբին միանանք:

2. Տե՛ս, մեղավորները արդարանալով,
Դեպ վեր են բարձրանում ուրախանալով,
Փրկության հույսն է նրանց վեր տանում
Եվ Սուրբ Հոգով են նրանք զորանում:

3. Մարենք մեր պարտքերը այս աշխարհի հետ,
Եվ պետք է շտապել, որ չմնանք ետ,
Սանդուղքը մեկ օր էլ պետք է վերցվի,
Էլ երկինք մտնելու հնար չի տրվի:
-------------------------------------------