Ապրիլի 28-ին և 29-ին երկրում և տարածաշրջանում առաջին ու միակ կարիերայի ապագայի քաղաք՝ Career City Fest-ն իր հյուրընկալ դռները կբացի այցելուների առաջ:
Այստեղ դիմորդները կհանդիպեն իրենց ապագա գործատուներին, ուսանողները կբացահայտեն կրթական ծրագրեր, որոնք կօգնեն ուղի հարթել դեպի երազանք, լավագույն ընկերությունները կներկայացնեն իրենց բրենդը և կորպորատիվ մշակույթը։