Ազատամուտ գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 16 կմ հյուսիս-արևելք, Երևանից 149 կմ։ Գյուղի մակերեսը 0,5 կմ քառակուսի է։ Ծովի մակերևույթից բարձրությունը 580 մ է։ Գտնվում է բարեխառն գոտում, անտառազուրկ է, ամռանը միջին ջերմաստիճանը +32 C է, ձմռանը՝ +3 C։ Ազատամուտը հիմնադրվել է 1970 թվականին։ Մինչև 1978-ի հունվարի 25-ը կոչվել է Բենտոնիտային կավերի գործարանին կից ավան։ Ազատամուտ անունը ստացել է 1920-ի նոյեմբերին 11-րդ Կարմիր բանակի այստեղով մուտքը Հայաստան խորհրդանշելու համար։