Հրդեհ Սյունիքի մարզի Ծավ գյուղում

Опубликовано: 21 Май 2026
на канале: A1plus
657
6

Նոյեմբերի 2-ին, ժամը 14:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անտառամերձ հատվածում, քամու պատճառով առկա է դեպի անտառ տարածման վտանգ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 18:00-ին: Այրվել է մոտ 1 հա բուսածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Շիկահող» պետական արգելոցի 7 և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 7 աշխատակիցներ։