Artsakh Public Tv |
Անցած շաբաթ Ադրբեջանը կրկին սառը ցնցուղ ընդունեց, այս անգամ մեղավորը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն էր: Երեքշաբթի լրագրողների հետ ավանդական հանդիպմանը Սերգեյ Լավրովը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին, ով խիստ հետաքրքրված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու դեպքում Մոսկվայի գնահատականով: Ադրբեջանը, փաստորեն, շարունակում է միջնորդ երկրներին սպառնալ պատերազմով:
Ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին ի պատասխան՝ Ռուսաստանի արտգործնախարարն ասաց, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների իրականացումը Ադրբեջանի ներքին գործը չէ: Իսկ հարցը հետևյալն էր, արդյոք Ռուսաստանը կմիջամտի « Ադրբեջանի ներքին գործերին, եթե իրենք նախաձեռնեն ռազմական լայնածավալ գործողություններ Լեռնային Ղարաբաղում: Լավրովն Ադրբեջանին հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն իր ներքին հարցը չէ, և հակամարտության կարգավորման ուղղությամբ գոյություն ունեն որոշումների մի ամբողջ շարք: Լավրովն, ի դեպ, գնահատական է հնչեցրել Ադրբեջանի պահանջով Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը Մինսկում: Նրա խոսքով, չի կարելի լրագրողի կամ մասնավոր անձի այցելությունն այս կամ այն տարածաշրջան քրեականացնել, և այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
http://www.artsakh.tv/
https://t.co/IWcMHPpo1v
/ artsakhtv
/ artsakhtv
https://plus.google.com/u/1/108646189...
http://vk.com/artsakh_tv
/ artsakhtv.info
http://talent.adrev.net/?r=9242
http://join.air.io/artsakhtv