Siro hasak - Arthur Ispiryan

Опубликовано: 01 Август 2026
на канале: VH888
963
23

Siro hasak - Arthur Ispiryan
Սիրո հասակ - Արթուր Իսպիրյան

Այս ինչ սիրուն լավ գարուն է,
Ծաղիկերը արթնանում են,
Սիրո ճամփան ինձ տանում է,
Ինձ տանում է։
Բարդիները օրորվում են,
Հարսերի պես շորորվում են,
Նրանց դիմաց մոլորվում եմ անդադար․․

Սրտիս մեջ էլ կյանք ու մայիս,
Խենթի նման ման եմ գալիս,
Արար աշխարհ ինձ ժպտում է խանդավառ,
Իմ չորս կողմը վառ ու նազանք,
Հազար կարոտ ու երազանք,
Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։

Հովի նման մեղմ քայլում են,
Աչքի տակով ինձ նայում են,
Բայց իմ կողքով լուռ անցնում են,
Լուռ անցնում են։
Ամեն աղջիկ մի փերի է,
Մեկը մեկից սիրելի է,
Նրանց տեսքին ես գերի եմ, սիրահար։

Սրտիս մեջ էլ կյանք ու մայիս,
Խենթի նման ման եմ գալիս,
Արար աշխարհ ինձ ժպտում է խանդավառ,
Իմ չորս կողմը վառ ու նազանք,
Հազար կարոտ ու երազանք,
Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։