B58
Բեմա բեմա էս անգամ շոուն սաղիս դեմա,դեմա,
Թեման աշխարհին լրիվությամբ կլանելա,
Գլոբուսի վրա չկա կետ, որ անտեսվելա,
Ու չգիտեմ ով ոնց, պետությունս լրջացելա։
Ումի՞ց պահենք դիստանցիա, վերևներից թե վարակից,
Մեզ են անում դեզինֆեկցիա՝
պետությունա քաղաքակիրթ,
Հանին տռաս թագը դրին պարզվումա լռիվ կեղծ էր,
Դեռ կտենանք հետո ովա օրիգինալ թագը մարսել։
Գիտակցումա, գույքագրումա ամեն մարդուն ամեն բանը
Դիկտատուրա ու՞րա պլանդ, ծխենք մոռանանք կլանդ,
Պանդեմիան դեմոկրատին հանեց իր դեմ մենամարտի,
Աշակերտը հիպոկրատի ընդդեմ երկու ճակատի։
Բոոոո Հռոմի պապը պաչեց թաթը Ռոկֆելերի,
Բոոոո նոր կինո կա հետևում ենք թրեյլերին,
Բա ասում եք դիմացի, վիրուսը կշրջանցի,
Հայաստան չի մտնելու, ոնց որ Մակեդոնացին։
Կրկներգ
Ասում են պանդեմիա, ասում են տանը մնա.
Ասողն ասող ունի, ոնց կարա դեմ գնա,
Կախված ես վիրուսից, թեկուզ հաշվիդ լիքը փող,
Սիրտդ դող ա, իսկ դողդ մեկի համար լիքը փող:
Eazen
Ատամները թունավոր ինքն իրա մաշկը կծում,
Ուժերը կորցնում, պարալիզացնում,
Ինքնաոչնչացումա` չի գիտակցում,
Նեռվը չի ենթարկվում ու չի բանակցում։
Բերանից թափումա թույն ու կորումա կապը,
Չի ֆիքսում ուղեղը օրգանիզմի աշխատանքը։
Հաճելիա ականջին լսելը լավա լավա,
Իսկ գլուխը խախտված դառնումա նոր Տոկուգավա։
Լեզուն ավերումա, բառերով վարակելով,
Մարմնի ներսում քաոսա վիրուսներ կուտակելով,
Վիրուսը թոքերում մուտացվումա ժամեժամ
Ու արյան հետ տարածում հիպնոտիկ լիքը սպամ։
Պայթումա օրգանիզմը խառնվելա սաղ իրար,
Ստամոքսը վարակվելա ամեն ինչ վերցրել իրան,
Սիրտը կանգնելույա կտան թանգարան.
Օրգանիզմը մեր երկիրնա... գլուխը կտրին տարան։
Կրկներգ
Ասում են պանդեմիա, ասում են տանը մնա.
Ասողն ասող ունի, ոնց կարա դեմ գնա,
Կախված ես վիրուսից, թեկուզ հաշվիդ լիքը փող,
Սիրտդ դող ա, իսկ դողդ մեկի համար լիքը փող:
Photo -Էրիկ Պողոսյան
B58 - Facebook / / behisunut
Instagram / / b58____
Eazen - Facebook / / shahgeldian
Instagram / / shahgeldian