Հայացք-JONRIC SPA

Опубликовано: 06 Июль 2026
на канале: Hayacq-ՀԱՅԱՑՔ
200
2

🎥Գովազդի(PR),հոլովակների պատրաստման,SMM(facebook,instagram) և այլ ծառայությունների համար զանգահարե՛ք Հայացք ՍՊԸ՝ Hayacq Production (www.hayacq.am) ☎+374 96513325 կամ 077 300983
☝Ձեր գովազդը վստահե՛ք պրոֆեսիոնալներին։

Jon'Ric SPA կենտրոնում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում կոսմետոլոգիական ծառայությունները, որոնք ապահովում են յուրաքանչյուր այցելուի մաշկի առողջությունն ու բարձրակարգ խնամքը։
Կենտրոնը հագեցած է ժամանակակից և նորագույն սարքավորումներով, այստեղ կիրառվում են բուժման արդյունավետ ու փորձված մեթոդներ։ Մաշկի հետ կապված ցանկացած խնդրից օգնում է ձերբազատվել մաշկաբան, բժիշկ-կոսմետոլոգ Լուսինե Բարսեղյանը։ Բուժման ընթացքում կիրառվող նորարարական բոլոր տեխնոլոգիաները և մեթոդներն ուղղված են օրգանիզմի երիտասարդացմանն ու բնական գեղեցկության վերականգնմանը՝ թույլ տալով երկար ժամանակ պահպանել ստացված արդյունքը: Տարիքի հետ մարդկային օրգանիզմում կատարվում են փոփոխություններ, որոնք արտացոլվում են մաշկի վրա` պիգմենտային բծերի, կնճիռների և այլ խնդիրերի տեսքով։ Բնականաբար, մարդիկ սկսում են մտածել երիտասարդեցնող միջամտությունների մասին: Այս առումով բուժման մեջ կարևոր տեղ են զբաղեցնում ժամանակակից էսթետիկ բժշկությունում մեծ տարածում ունեցող այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են բոտոքսը, ֆիլլերը, շրթունքային ծալքի հարթեցումը հիալուրոնաթթվի միջոցով, տարբեր պիլլինգները, դեմքի ալմազային միկրոդերմաբրազիան, ինչպես նաև այլ ապարատային միջամտությունները։ Այստեղ մազահեռացումն իրականացնում է վերջին սերնդի դիոդային լազերով, որի շնորհիվ բոլոր ռիսկային գործոնները հասցվում են նվազագույնի։ Պրոցեդուրան անցում է առանց ցավի, և պացիենտը որևէ անհարմարություն չի զգում։ Մասնագետը բուժում է եղունգի սնկային ախտահարումները, ինչպես նաև մաշկային այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են մազաթափությունը, ակնեն, պսորիազը, ատիպիկ դերմատիտը, վիտիլիգոն և այլն։
Jon'Ric SPA կենտրոնի կոսմետոլոգիական ծառայությունների շնորհիվ յուրաքանչյուր այցելու ձեռք է բերում դեմքի և մարմնի երիտասարդ մաշկ, ազատվում մարմնի տարբեր հատվածներում անցանկալի և ներաճած մազերից, ինչպես նաև մաշկային ամենատարբեր խնդիրներից։