Մաթեմատիկան և Ծրագրավորումը

Опубликовано: 20 Август 2026
на канале: Ars Systems
1,617
47

Հաջողակ համակարգչային ծրագրավորող դառնալու համար պարտադիր չէ լինել Լեոնարդ Էյլերը։

Պարտադիր չէ, որովհետև դու քո ծրագրավորողի կարիերան կարող ես տանել տարբեր ճանապարհներով։

Ի՞նչ ես ուզում անել որպես ծրագրավորող։ Մտածե՞լ ես այդ մասին։

Եթե, օրինակ, ուզում ես համակարգչային գրաֆիկայի համար ստեղծել 3D շարժիչ, ապա պետք է իմանաս շատ լավ մաթեմատիկա։

Սակայն, միևնույն ժամանակ, կան շատ ծրագրավորման հավելվածներ, որոնք չեն պահանջում մեծ մաթեմատիկական գիտելիքներ։

Դու կհանդիպես շատ ծրագրավորողների, ովքեր նույնիսկ տանել չեն կարողանում մաթեմատիկան։

Շատերից կլսես, որ ծրագրավորող դառնալու համար քեզ ուղղակի անհրաժեշտ է «մաթեմատիկական մտածելակերպ»։ Այլ կերպ ասած՝ տրամաբանություն։