Davo Miroyan - Նկարել էիր / Nkarel eir

Опубликовано: 23 Июль 2026
на канале: Davo Miroyan
16,659
182

iTunes & Apple Music:   / nkarel-eir-single  
Spotify: https://open.spotify.com/album/587DXk...

Music and Lyrics by Davit Miroyan
Beat by Mav
Recording and Mixing by Hakob Arsenyan
Mastering by Lazzaro
Graphic and Motion design by Tigran Kanian

Follow Davo on Social Media
Facebook:   / davomiroyanofiicial  
Instagram:   / davomiro  

Դու նկարել էիր ապագան իմ ու քո,
Ու գծագրել էիր սաղ քայլերդ հերթով,
Բայց գնալուցս հետո ինքդ քո ձեռքով
Պատռեցիր նկարները իմ ու քո։

Աղմկոտ մեր գիշերները դարձել են լուռ լուսաբաց,
Ես նորից դրսում հարբում եմ, դու նորից՝ տանը քնած,
Դու սպասում էիր, որ գալու եմ, իսկ ես՝ պահը ձգում,
Ատում եմ, ատում եմ , ատում եմ , ատում․․․
Բառերը ավելորդ են, երբ արդեն մենք անծանոթ ենք,
Աչքերը քո ինձ խորթ են ու էլ չեն կանչում ինձ մոտդ,
Փակում եմ դուռը հետևիցս, պտտվում վերջին անգամ,
Աչքերիդ մեջ ես կարդում եմ, որ ուզում ես չգնամ։

Դու նկարել էիր ապագան իմ ու քո,
Ու գծագրել էիր սաղ քայլերդ հերթով,
Բայց գնալուցս հետո ինքդ քո ձեռքով
Պատռեցիր նկարները իմ ու քո։
Դու նկարել էիր ապագան իմ ու քո,
Ու գծագրել էիր սաղ քայլերդ հերթով,
Բայց գնալուցս հետո ինքդ քո ձեռքով
Պատռեցիր նկարները իմ ու քո։

Մեր սերը իրական էր, ու մեզ երկինքն էր իրար գամել,
Մենք՝ իրարից էտքան տարբեր, բայց միշտ գտնում հարմար բառեր,
Մեզ ավելորդ էր կարծիքը կողքի,
Մենք ամաչում էինք սեփական շողքից,
Երկու մարմին, բայց մի հոգի,
Թվում էր՝ իրարից չէինք հոգնի։
Բայց մեր սերը՝ մի թռչուն, որ թռավ հեռու-հեռու,
Երգից ինչ-որ հնչյուն, որ երբեք չենք լսելու,
Բառերը վառել էին, դառել էինք մոխիր,
Սառել էինք, մարել էինք ու էլ չէինք փոխվի։
Սպանել էի քո եսը, որ ապրի ներսս,
Ու հարցեր չկան, մեղավորը ես եմ։

Դու նկարել էիր ապագան իմ ու քո,
Ու գծագրել էիր սաղ քայլերդ հերթով,
Բայց գնալուցս հետո ինքդ քո ձեռքով
Պատռեցիր նկարները իմ ու քո։
Դու նկարել էիր ապագան իմ ու քո,
Ու գծագրել էիր սաղ քայլերդ հերթով,
Բայց գնալուցս հետո ինքդ քո ձեռքով
Պատռեցիր նկարները իմ ու քո։

#DavoMiroyan #NkarelEir #DavoMiroyanNkarelEir #ԴավոՄիրոյան #ՆկարելԷիր