Ապաստարան (1975)
Այս ֆիլմը ատելության դեմ սիրո մեծ դաս սովորեցնող մի ուղեցույց է: Այն մի հոլանդացի ընտանիքի մասին է, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի խումբ հրեաների նացիստների ճանկերից ազատելու պատճառով ուղարկվեց գերմանական համակենտրոնացման ճամբարներ: Ընտանիքից ողջ մնաց միայն Քորի տեն Բումը՝ հորդորելով մարդկանց . ,,Երբ Տերը մեզ կոչ է անում սիրելու մեր թշնամիներին, այդ ուղերձի հետ մեկտեղ Նա մեզ տալիս է հենց Սերը,,:
Այս գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, բայց ոչ հայերենով: Հոլանդիայի ներկայիս ,,Քորի տեն Բում թանգարան,,-ը, որը ժամանակին եղել է տեն Բումերի բնակարանը,տեղեկանալով գրքի հայերեն թարգմանության մտադրության մասին, հավանություն տվեց այդ նախաձեռնությանը, իսկ Chosen Books հրատարակչական ընկերությունը տվեց իր համաձայնությունը՝ թույլատրելով տպագրելու այս գիրքը...