Արվեստագետ Լեւոն Իգիթյանը տեղյակ է, որ Տարոն Մարգարյանի կողմնակիցները լրագրողի են ծեծել. «Դուք՝ ժուռնալիստներդ, անընդհատ կռիվ եք ման գալիս, քաշքշոց, բարդություններ»։
Կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանն անձամբ դատապարտում է լրագրողի հետ տեղի ունեցածը, բայց նկատում, որ Լեւոն Իգիթյանը ուզում էր բարձր արժեքներից խոսել, բռնության մասին կարելի էր ավելի ուշ հարցնել« Ինքը արվեստից ա պատմում, մեծ բան արվեստի, մենք փրկում ենք, գիտեք, ինչ, բան... (Այնուհետեւ լրագրողին նմանակելով-խմբ.) Դուք տեղյակ եք, որ...»