Գոհար Հարութունյան Բինգյոլ / Gohar Harutunyan Bingyol
Երգում է` Գոհար Հարութունյանը / Gohar Harutunyan
Հատուկ և Սրտանց Շորհակալություն Գոհար Հարութունյանին
Մոնտաժը` Շիրազ Գորոյանի / Shiraz Goroyan
Շնորհակալություն դիտման համար
Երգի Բառերը`
Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբիւրները Բինգէօլի.
Շարուէ շարան անցան զուգուած ուղտերը,
Եարս էլ գնաց եայլաները Բինգէօլի:
Անգին եարիս լոյս երեսին կարօտ եմ,
Նազուկ մէջքին, ծով-ծամերին կարօտ եմ.
Քաղցր լեզուին, անոյշ հոտին կարօտ եմ,
Սեւ աչքերով էն եղնիկին Բինգէօլի:
Պա՜ղ-պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացուի,
Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքըս չի բացուի,
Դեռ չտեսած եարիս,- սիրտըս չի բացուի,
Ինձ ի՜նչ, աւա՜ղ, բլբուլները Բինգէօլի:
Մոլորուել եմ, ճամբաներին ծանօթ չեմ,
Բիւր լճերին, գետ ու քարին ծանօթ չեմ.
Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանօթ չեմ.
Քոյրիկ, ասա՛, ո՞րն է ճամբան Բինգէօլի:
Խոսք`Ա.Իսահակյանի
Եթե որևէ տեսանյութ կամ լուսանկար պատկանում է ձեզ, և ցանկանում եք, որ դրանք ջնջվեն, գրեք ինձ [email protected] էլ փոստին Շնորհակալություն:
Այս տեսանյութում օգտագործված վիդեո պատմությունների բոլոր հեղինակային իրավունքը պատկանում է նրանց իրավատերերին: Եթե դուք այս տեսանյութում օգտագործված վիդեո սյուժեի հեղինակն եք և համարում եք, որ ձեր հեղինակային իրավունքները խախտվել են, դիմեք մեզ [email protected] էլ փոստին և ձեր տեսանյութը կջնջվի 12 ժամվա ընթացքում: Շնորհակալություն:
Если какие-либо видео или фотографии принадлежат вам и вы хотите, чтобы они были удалены, напишите мне по адресу [email protected] Спасибо.
Все авторские права на видео сюжеты, использованные в данном ролике, принадлежат их законным владельцам. Если вы являетесь автором видео сюжета, использованного в данном ролике и считаете, что ваши авторские права были ущемлены, просим связаться с нами по адресу [email protected] и ваше видео будет удалено в течении 12 часов Спасибо.