Ավրորայի լուսաբացը, թրեյլեր

Опубликовано: 11 Июль 2026
на канале: BARS MEDIA FILMS
5,614
45

ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ
Վավերագրական-անիմացիոն ֆիլմ
Նոյեմբերի 3-17 "Մոսկվա" և "Սինեմա Սթար" Դալմա կինոթատրոններում

Հայաստանի պաշտոնական հայտը «Օսկար»-ի 95րդ մրցանակաբաշխության «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում

Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի Ավրորայի ոդիսականը նրան անսպասելիորեն հասցրեց հոլիվուդյան աստղերի բարձունքներին: Իր կյանքի մասին պատմող համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորելով, նա խիզախորեն նորից վերապրեց իր ցավը, որպեսզի աշխարհին պատմի մեր ժողովրդի տառապանքների մասին:
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը պատմում է Արշալույս Մաևտիկյանի հերոսական պատմությունը` նրա երկու եզակի վավերագրական հարցազրույցների, համր ֆիլմի պահպանված կտորների, արխիվային նյութերի և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությամբ:

ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ և ֆիլմի հիմքում ինստիտուտի “Բանավոր Պատմության” արխիվն է։

• Տևողություն՝ 96 րոպե
• Արտադրող ընկերություն՝ Բարս Մեդիա, համարտադրողներ՝Gebrueder Beetz Filmproduktion (Գերմանիա), Artbox Laisvalaikio Klubas (Լիտվա)
• Ռեժիսոր՝ Իննա Սահակյան
• Սցենարի հեղինակ՝ Իննա Սահակյան, Կերստին Մեյեր-Բից, Պիտեր Լյախով
• Մոնտաժի և խաղարկային կտորների ռեժիսոր՝ Ռուբեն Ղազարյան
• Բեմադրող նկարիչ՝ Տիգրան Առաքելյան
• Իլյուստրատոր՝ Գեդիմինաս Սկիրիուս
• Գլխավոր պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան
• Պրոդյուսերներ՝ Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե, Կեստուտիս Դռազգաուստաս, Էրիկ Իսրաելյան, Իննա Սահակյան
• Կոմպոզիտոր՝ Քրիստինե Աֆդերհար, Անդրանիկ Բերբերյան, Գարեգին Առաքելյան