ԶԱՐԹՈՆՔ ԷՊՈՍՈՎ – արթնացնող զրույցներ
Ով քնած է` արթուն կացեք,
Ով արթուն է` ձիեր թամբեք,
Ով թամբել է զենքեր կապեք,
Ով կապել է` ելեք, հեծեք,
Չասեք Դավիթ գող-գող եկավ,
Գող-գող գնաց …
Եկավ ճիշտ ժամանակը ․․․
Շատերն են այսօր տագնապած, վախեցած, մոլորված։ Թվացյալ անելանելի վիճակ է Հայոց Աշխարհում։ Պահն է, որ դուրս գա Նա, ում այդքան սպասել ենք ազգովի։ Սկսում ենք այն, ինչին երկար պատրաստվել ենք։ Այս իրավիճակում մի ելք կա՝ ապավինել մեր ակունքներին, սկսել արմատներից, որպեսզի ճյուղերն առողջանան։ #Հայոց Աշխարհում պետք է թևածի ոգեղենությունը, ուժը, համարձակությունն ու իմաստությունը։ Ժամանակն է Հայոց #Աշխարհը լցնել Զուլալ Հայկականով՝ Հայկյանով։
#Զարթոնք հավասար է Զարթնենք։
Հացն ու Գինին,
Տէր Կենդանին։