Թմկաբերդը վերահսկում էր առևտրական ուղիներիը, որոնք Վրաստանը կապում էին Առաջավոր Ասիայի հետ։
Ժամանակի ընթացքում այն մերթընդմերթ փոխանցվել է Թորելի, Մխարգրձելի-Զաքարյան, Շալիկաշվիլի և Ջաղելի իշխանական տոհմերին։ 12-րդ դարի վերջերից, Թմկաբերդը ու Ախալքալաքը տրվել է Զաքարյանների նախարարական տոհմին՝ որպես ժառանգական կալվածք : Այն Զաքարյան տոհմի ճյուղի՝ Մխարգրձելի-Թմոգվելի իշխանական տան կենտրոնն էր։ Իր անգնահատելի ծառայությունների դիմաց Թամար թագուհին Թմկաբերդը նվիրել էր Սարգիս Ա Վահրամյանին, իսկ նրա եղբայր Զաքարիային՝ Գագը։
1187 թվականին Սարգիսը մասնակցել է Դվինի ամիրայության դեմ Զաքարյանների արշավանքին, 1191 թվականին՝ Թամար թագուհու դեմ Գեորգի Ռուսի ապստամբության ճնշմանը։ Ծառայության դիմաց Թամարից ստացել է Թմոգվին (Թմկաբերդը), իսկ եղբայր Զաքարիան՝ Գագը։ Այդ պատճառով Սարգիս Ա Վահրամյանը և նրա սերունդը հետագա վրաց մատենագրության մեջ հիշատակվում են Թմոգվեցի (վրացերեն՝ Թմոգվելի)
1578 թվականին բերդը զավթվել է Օսմանյան կայսրության կողմից։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո անցել է Ռուսաստանին։
Այժմ պահպանվել են Թմբկաբերդի ավերակները։
#հայաստան #գյումրի #երևան #ՋԱՎԱԽՔ #վրաստան #բերդ #թմկաբերդ #պատմություն #հայոցպատմություն #yerevan #armenia #georgia #հայեր #история
patreon.com/RevikZorge
instagram: / rev_i_k