Հայկական Ժողովրդական Համույթ Արև Լեռան լանջին

Опубликовано: 17 Июль 2026
на канале: TheJimmypage15
2,044
22

Լեռան լանջին խոր նիրհում են ֆեդայիններ յաւիտեան,
Ազատ քնել միշտ սիրում են զաւակները բնութեան,
Եկէ՛ք գնանք, հա՛յ աղջիկներ, հասնինք այնտեղ` Սիմ Լեռան,
Ազգի պաշտպան ֆեդայիներ մեզի համար քուն մտան:

Հասնինք քաջաց սուրբ գերեզման, թափենք արցունք աչերից,
Մեր հայրենեաց հողին պաշտպան՝ զրկուեցանք քաջերից,
Ահա հասանք, հա՛յ օրիորդներ, երգենք մեղմիկ, միասին,
Ցանենք ծաղիկ, թափենք արցունք, յարգա՛նք նրանց սուրբ շիրմին:

Հիւսենք պսակ նրանց գլխին՝ վարդ, մանիշակ, մեխակից,
Երդուենք նրանց յիշատակին չվախենալ տաճիկից,

Մեզի համար զոհ գնացին Վիգենի պէս վեհ քաջեր,
Որ ննջում են լեռան լանջին՝ ազատութեան փրկիչներ:

Մեզի համար զոհ գնացին Սիմոնի պէս վեհ քաջեր,
Որ ննջում են Ղարաբաղի ազատութեան մարտիկներ:

Մեզի համար զոհ գնացին Թաթուլի պէս վեհ քաջեր,
Որ ննջում են լեռան լանջին՝ ազատութեան փրկիչներ