Getashen ( Գետաշեն) Gaby Galoyan

Опубликовано: 29 Август 2026
на канале: Armenian Music Hall
472
18

ԳԵՏԱՇԵՆ
Խոսք և երաժշտություն` Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան)

Բազմել ես լեռներին, ունես հազար շեն,
Արծիվների բույն ես, ըմբոստ Գետաշե՛ն,
Բարբարոս ցեղերին անդադար սանձող
Քաջերի ամրոց ես, իմ քա՛ջ Գետաշեն:

Կրկներգ…
Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ՝ փակված,
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակված:
Կողքիդ հայկական շեներն են լքված,
Բայց դու կա՛ս, կմնա՛ս հավերժ, Գետաշե՛ն:

Ջահելներ քիչ ունես, իմ քա՛ջ Գետաշեն,
Բայց ծերերդ էլ ոչ մի բանով պակաս չեն,
Քո ամեն մի կինը՝ մի ժայռ տնաշեն,
Քեզ հաղթել չի լինի, իմ քա՛ջ Գետաշեն:

Կրկներգ
Չորս կողմդ անդունդ է …

Դու պիտի մնաս ու պիտի դիմանաս,
Հակառակ թշնամուդ պիտի շենանաս,
Մայր Հայաստանին պիտի միանաս,
Արցախի դարպասն ես, իմ քա՛ջ Գետաշեն: