«Մանուկն ու ջուրը», Հովհաննես Թումանյան

Опубликовано: 27 Август 2026
на канале: Анетка-конфетка Aneta Ktakyan
339
2

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,
Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մըթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։