Սիրուն Աղջիկ - Արթուր Խաչենց feat. Eytn Dark - Sirun Axchik - Arthur Khachents

Опубликовано: 31 Август 2026
на канале: Khachents Arthur
23,815
397

կգ.
Սիրուն Աղջիկ արի,
Հետս միացիր, պարիր,
Լույսերի տակ նկարենք
Իմ ու քո ստվերը... (2x)

1.
Անապակ ես դու, ոնց որ Ձյունը լեռան,
Դու բերում ես իմ հոգուն բուք ու բորան,
Իմ ելևէջները կծեծեն դուռը քո տան,
Այնքան ես հարազատ ինձ, բայց մնում ես դեռ օտար։

Դու ես այն հուրը, որ ինձ այրում ու վառում է
Ու կատարյալ հանելուկ է դարձել քո սիրտը սառցե։
Բացահայտել եմ քո հոգու կորրդինատները,
Կարծես թե ճակատագրերը իրար են համաձուլվել։

Ինձ անում ես խելքահան,
Ես պատրաստ եմ ամեն ինչը մոռանալ,
Չգիտեմ ինչպես քեզանից հեռու մնամ,
Դե սիրուն աղջիկ արի՜...

կգ.
Սիրուն Աղջիկ արի,
Հետս միացիր, պարիր,
Լույսերի տակ նկարենք
Իմ ու քո ստվերը... (2x)

2.
դիցաբանություն ես թէ հեքիաթ դա կապ չունի,
քեզ գտել եմ մի օրում, որը կանգառ չունի,
հեռավոր մի կիրք , մենք էինք բեմում,
սպանիր ինձ վերջապես, սերեր ենք բեմադրում:

դա ինձ չի հուզում , աղոտ անցյալում, թէ ով ինչքան էր կարոտում,
կամ երևի խոստումը հավերժի արցունքից պոկված մաքրել չէր լինի,
ջնջված եմ ես քեզանից, հեռու ենք իրարից,
փորձում ենք մեզ կտրել փրկել ներկայից, բայց չի ստացվում, կանչում եմ արի...

կգ.
Սիրուն Աղջիկ արի,
Հետս միացիր, պարիր,
Լույսերի տակ նկարենք
Իմ ու քո ստվերը... (2x)

քո գրկում, իմ գրկում հորինում,
ու՞ր ես գնում, ասա ինձ ու՞ր,
ես եղել եմ, կամ, ժամանակը մատնացույց,
դու կրակ ես,
դիմանում եմ անթաքույց,

նա է, նա է, որ եկավ ու անցավ,
նա է, նա է, սիրտս վառեց ու անհետացավ,
ու շուտ մոռացավ...

Ու՞ր ես դու , հու՞ր ես դու, լուռ ես դու,
կանչում եմ քեզ մի թէ դու չես գալու,
քեզ հորինեմ երևի,
սերը հեքիաթ էր անթերի։

կգ.
Սիրուն Աղջիկ արի,
Հետս միացիր, պարիր,
Լույսերի տակ նկարենք
Իմ ու քո ստվերը... (2x)