Սոֆի Մխեյան - Էլ պիտ չլռենք / Sofi Mkheyan - El pit chlrenq / lyric song
Հիմի է՞լ լռենք, եղբարք, հիմի է՞լ,
Երբ մեր թշնամին յուր սուրն է դրել,
յուր օրհասական սուրը` մեր կրծքին,
Ականջ չի դնում մեր լաց ու կոծին:
Ասացե’ք, եղբարք, Հայեր, ինչ անենք,
Հիմի էլ լռենք:
էլ պիտ չլռենք...
Հիմի էլ լռենք երբ մեր թշնամին,
Խլեց մեր սուրը` պաշտպան մեր անձին,
Մշակի ձեռքիցն էլ խոփը խլեց,
Այդ սուր ու խոփից մեր շղթան կըռեց:
Վա˜յ մեզ, շղթայով կապած գերի ենք,
Հիմի էլ լռենք:`
էլ պիտ չլռենք...
Հիմի էլ լռենք, երբ մեր թշնամին,
Լիրբ գոռոզությամբ լցրած իր հոգին`
Արդարության ձայն հանած յուր սրտից`
Արտաքսում է մեզ մեր բնիկ երկրից.
Պանդուխտ, հալածյալ եղբարք, ուր դիմենք,
Հիմի էլ լռենք:
էլ պիտ չլռենք...
Հիմի էլ լռենք, երբ մեր թշնամին
Արհամարհելով մեր փառքն ազգային,
Մեր եկեղեցուն ձեռնամերձ եղավ,
Գառնազգեստ գայլին մեզ գլուխ դրավ.
Սուրբ խորան չունենք, արդ ուր աղոթենք,
Հիմի էլ լռենք:
էլ պիտ չլռենք...
Թո’ղ լռե մունջը անդամալույծը,
Կամ` որոց քաղցր է թշնամու լուծը,
Բայց մենք որ ունինք հոգի ու սիրտ քաջ`
Ե’կ, անվախ ելնենք թշնամու առաջ.
մեր հայի փառքը կյանքով հետ բերենք
Ու այսպես ապրենք
Մեր հայի փառքը կյանքով հետ բերենք,
Միասին լինենք:
Հայ ժողովրդական երգ «Հիմի՞ էլ լռենք»
խոսք՝ Ռաֆայել Պատկանյանի
Հատուկ շնորհակալություն Կարեն Սևակ band-ին, Էդգար Ալեքսանյանին և SPiN ideas agency-ին
էլ պիտ չլռենք...
էլ պիտ չլռենք ...
էլ պիտ չլռենք...
Follow Sofi Mkheyan also on
Facebook / sofi.mkheyan
TikTok https://vm.tiktok.com/ZSJ3on5WV/
Twitter / sofimkheyan
Instagram / sofimkheyan
Telegram https://telegram.me/sofimkheyan
Odnoklassniki https://ok.ru/profile/150194764981?ut...
Я ВКонтакте: vk.com/