ԱՆՌԻՎԱ ընկերությունների հիմնադիր-տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանն արժանացավ «Մերկուրի» մրցանակի՝ որպես ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ընկերության հիմնադիր տնօրեն: Մրցանակը տրվել է «Հայաստանը միջազգային հարթակում լավագույնս ներկայացնող, սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող ընկերություն» նոմինացիայում։