ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳ
Տոն է այսօր.
քեզ հետ ենք ահա կրկին,
տուն մեր երկրորդ,
օջախ դու մեր հարազատ:
Քեզ ենք բերել
Նոր երգն այս, ահա, ծնված սիրուց մեր,
Քեզ, մեր դպրոց,
շատ ենք մենք արդեն կարոտել,
սրտերը մեր,
միտքն ենք մեր նորից քեզ բերել:
Կրկն.
Շուրջը ջերմ ժպիտներ,
դեմքեր են լուսավոր,
սրտերը մեր՝ լի անափ խինդով :
Քո գիրկը առ դու այսօր մեզ
մեր դպրոց նորից մոր պես:
Շուրջը ջերմ ժպիտներ,
դեմքեր են լուսավոր,
սրտերը մեր՝ լի անափ խինդով :
Կրկին առաջին մեր զանգն է՝
հին մի տոն, սակայն՝ միշտ նոր:
Ժիր մանուկներ
առաջին անգամ մեզ հետ
ներս կմտնեն
քո դռներից խնդաձայն :
Թող որ նրանց
համար օրն այս լինի անմոռաց միշտ.
չէ՞ որ տոնին այս
երկար են նրանք սպասել:
Թող ողջ կյանքում
ջերմ մի սիրով այն վերհիշեն:
Կրկն.
Շուրջը ջերմ ժպիտներ…