Սասնա Ծռեր - ԽԵՆԹ ԱՐԾԻՎ՝ Մակիչին

Опубликовано: 23 Август 2026
на канале: Սեդա Ղլչյան Seda Ghlchyan
658
9

ԽԵՆԹ ԱՐԾԻՎ ՄԱԿԻՉԻՆ
Մկրտիչ Մկրտչյանին

խոսք՝ Յոհան (Հովհաննես Գալստյան)
երաժշտություն՝ Էլինար Շահեն

Երգի՛ր, Մակիչ, զնգուն ձայնով երկնքից ,
Ժամն է արդեն, առաջնորդի՛ր մեզ մարտի,
Ինչպես հպարտ հայոց լեռների արծիվ,
Թևերդ բաց, դարերի մեջ թևածիր:


Հայոց հողը դղրդացել,
Մի խենթ արծիվ էր ծնել
Արցախ երկրի սուրբ կրակով՝
Նրա ոգին էր վառվել

Ու նա ճախրեց քաջաց երկնով՝
Իբրև աստղ զորավոր:
Գետաշենից մինչ Կովսական
Ուղի անցավ փառավոր:


Կրկներգ.
Քեզ պես ուրիշ էլ ով լինի
Քեզ պես Սասուն, Արցախ լինի
Ու կրակոտ վառ աչքերով
Քեզ պես հայրենիք լինի:


Ազնիվ ձայնով դու երգեցիր
Պայքար ու ցավ, հաղթանակ:
Մեր սրտերում վառ պահեցիր
Արդարության սուրբ կրակ:
Եվ քո ոգին սեգ, զորավոր՝
Լեռնային արծվի նման,
Կթևածի դարերի մեջ:
Փառք քեզ Մակիչ Մկրտչյան:


Կրկներգ.
Քեզ պես ուրիշ…

Հայոց հողից մինչև երկինք
Փառքի ճամփա էր բացվել
Եվ այդ ճամփով իբրև հերոս
Մակիչ արծիվն էր անցել:

Փառք քեզ, Մակիչ, համեստ եղբայր,
Հայրենիքի նվիրյալ:
Ձայնդ ազնիվ, գործդ արդար,
Հայրենիքիդ քաջ զինյալ:

Կրկներգ.
Քեզ պես ուրիշ…