Կանչում եմ, շրջվիր․․․ Աննա Էլբակյան, Էդգար Էլբակյան

Опубликовано: 28 Август 2026
на канале: Ruben Abramyan
1,372
27

Հեղինակ՝ Էդգար Էլբակյան կրտսեր
Կանչում եմ, շրջվի՛ր,
Սիրում եմ, սպասի՛ր,
Մրսում եմ, գրկի՛ր,
Նայի՛ր…

Խնդրում եմ, հիմա
Սպասի՛ր, մի՛ գնա,
Գրկի՛ր ինձ,
Գրկիր…

Հե՜յ դու, որ նայում ես
Հեռու մշուշից,
Գիտեմ, որ տեսնում ես,
Տեսնում ես դու ինձ,
Ա՜խ ինչպե՞ս թաքնվեմ
Ես քո լուռ հայացքից,
Ինչպե՞ս…
Գիտեմ, որ սիրում ես, ասա,
Գիտես, որ տանջվում եմ հիմա,
Սպասի՛ր,
Շոյի՛ր,
Մնա՜…

Սիրում եմ հիմա,
Սպասիր, մի՛ գնա,
Գրկի՛ր ինձ,
Մնա՜…