Հովհաննես Շիրազ «Իմ սուրբ հայրենիք»

Опубликовано: 14 Июль 2026
на канале: Ruben Abramyan
13,465
204

Կարդում է՝ ՀՀ Ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

#Artsakh #Armenia
#ՀաղթելուԵնք
#ՀաղթումԵնք
#ՀաղթելԵնք
#Արցախ #Հայաստան #ArtsakhStrong #ArtsakhisArmenia
#ArmeniaStrong #StrongArtsakh