#ՇԱԲԱԹՆ

Опубликовано: 16 Июль 2026
на канале: Lur plus
90
19

Շաբաթվա կարևոր իրադարձությունները

Բայդենն Ալիևին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը:

Եթե Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, մեր արած գործընթացը որևէ իրավական ուժ չի ստանում. Ալեն Սիմոնյան։

Վեճերի լուծման մեխանիզմ չկա, որովհետև մենք համարել ենք, որ այս խնդիրը պետք է լուծել երկկողմ բանակցությունների միջոցով. Մհեր Գրիգորյան։

Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքներից ելնելով՝ Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից. Ալեն Սիմոնյան։

Այսօր կարող ենք լիարժեքորեն ասել՝ ունենք պատմության մեջ առաջին իրավական փաստաթուղթը՝ կնքված երկու երկրի միջև. Արարատ Միրզոյան։

Հաղորդակցությունների ապաշրջափակումից կշահի ամբողջ տարածաշրջանը. Զախարովա։

ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Մոլդովայի ժողովրդին՝ հանրաքվեի և նախագահի ընտրության առաջին փուլի կապակցությամբ։

Կիևը քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։

Հայաստանն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը. վարչապետը՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը խաղաղության պայմանագրի ճիշտ ճանապարհն է. Պուտին:

ՀՀ նախագահը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը:

Ալիևը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: