ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀՀ քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյանը ԱԺ-ում ներկայացրեց բյուջեի նախագիծը

Опубликовано: 06 Сентябрь 2026
на канале: Lur plus
34
10

ՀՀ ավելի քան 1 մլն քաղաքացի բարեկեցության իրենց կենսական կարիքը հոգալու համար, սկսած 90-ականների սկզբից հեռացել է, արտագաղթել է և արտագաղթում է ՀՀ-ից։ Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է: Պետք է խոստովանենք, որ հիմնական բանը, որ վերջին 6 տարիներին իրար հետ արել ենք, խարխափումն է՝ պատմական ու իրական Հայաստանների արանքում։ Պետք է հնարավորություն ստեղծենք, որ ՀՀ-ում աշխատող ավելի շատ մարդ հարստանա, ոչ թե «յոլա գնա»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման խնդիրն է համարում այն, որ ավելի ու ավելի շատ մարդ օրինական, մրցակցային աշխատանքով հարստանալու իրական հնարավորություն ունենա: