Շաբաթվա կարևոր իրադարձությունները
Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգներ և սպառնալիքներ այս պահին չկան: Սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները. Էդվարդ Ասրյան:
Վրաստանի նախագահը կոչ է արել չճանաչել խորհրդարանի ընտրության արդյունքները և փողոց դուրս գալ:
Միջազգային դիտորդները Վրաստանի ընտրության արդյունքը չեն համարել ազատ և արդար. Բլինքեն:
Վրաստանի ընտրախախտումները պետք է լրջորեն հետաքննվեն ու շտկվեն. Միշել:
Մոսկվան պատրաստ է քննարկել Վրաստանի հետ շփումներն ընդլայնելու առաջարկները. Լավրով:
Իրանը երբեք չի ընկրկի որևէ ագրեսորի դեմ. Փեզեշքիանը՝ Իսրայելի հարձակման մասին:
Մտահոգված ենք, որ Արևմուտքը Վրաստանին վերջնագրեր է ներկայացնում. Դմիտրի Պեսկով:
Իրակլի Կոբախիձեն վիկտոր օրբանի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ Եվրամիությանն ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից է։
Անկարան ուշադիր հետևում է խաղաղության հասնելու Բաքվի և Երևանի ջանքերին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է թուրքիայի նախագահը:
ՄԱԿ-ի Անվտագության խորհուրդը պետք է վճռական գործողություններ ձեռնարկի Իսրայելի դեմ. Իրանի ներկայացուցիչ:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Ադրբեջանը կեղծ հաշիվներով փորձում է COP29-ը դրական ներկայացնել. Washington Post:
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը Մեծ Բրիտանիայում քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը:
Վրաստանի դատախազությունը հարցաքննության է կանչել նախագահ Զուրաբիշվիլուն:
Ակնկալում ենք Վրաստանի կայուն զարգացում, երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորում. Զախարովա:
Իրանը մտադիր է եռապատկել ռազմական բյուջեն. DW:
Իսրայելի գլխավոր շտաբի պետը Թեհրանին կոչ է արել չպատասխանել ՑԱՀԱԼ-ի հարձակմանը:
Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 62 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ:
Կիևը պետք է հարվածի Կորեայի զինվորականներին, եթե նրանք հայտնվեն Ուկրաինայում. Բայդեն:
Եվրոպական ուղղությամբ մեր քաղաքականությունը գաղտնիք չէ Իրանի համար: Անընդունելի ենք համարում ուղիների երկայնքով որևէ երրորդ ուժի տեղակայումը. Միրզոյանը՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին: Մեր մասնակցությունը COP29-ին որևէ կերպ հաստատված չէ. Միրզոյան:
Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում. Լավրով:
Վրաստանում ընտրության ձայների վերահաշվարկը հաստատել է իշխող կուսակցության հաղթանակը:
Գերմանիայի դեսպանը լքել է Իրանը Գերմանիայի քաղաքացուն մահապատժի ենթարկելուց հետո:
Հյուսիսային Կորեայի ներգրավումը Ուկրաինայի դեմ պատերազմում կարող է երկարաձգել հակամարտությունը. Լլոյդ Օսթին:
Հարաբերությունների զարգացումը Մոսկվայի և Փհենյանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով:
Լիբանանը հույս ունի, որ մոտ ապագայում հրադադար կհաստատվի Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև. Միքաթի:
Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել. ջրհեղեղի հետևանքով կա առնվազն 211 զոհ:
Վաշինգտոնը բարձր է գնահատում սահմանազատման կանոնակարգի վավերացումը. Միլլեր:
Առաջիկա օրերին հյուսիսկորեացի զինվորները կներգրավվեն Ուկրաինայի դեմ մարտերին: Ռուսաստանում այժմ 10000 հյուսիսկորեացի զինվոր կա, որոնցից շուրջ 8000-ը տեղակայվել են Կուրսկի մարզում. Բլինքեն:
Այժմ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կանգնած են ուղիղ ռազմական բախման եզրին: Թուրքական զենքն օգտագործվում է ռուս զիվորականներին սպանելու համար․ Լավրով:
Իսրայելի զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին:
Եվրամիությունը և Ճապոնիան անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր են կնքել:
Եվրաինտեգրման հարցը կներդրվի Մոլդովայի Սահմանադրության մեջ. Սանդու:
Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել:
Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ:
ԱԺ հանձնաժողովը մասնակցել է ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին:
Թեհրանն անկասկած կոշտ պատասխան կտա ինչպես Իսրայելին, այնպես էլ ԱՄՆ-ին. Ալի Խամենեի:
ՑԱՀԱԼ-ը հայտնել է Խան Յունիսում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցչի չեզոքացման մասին:
ԱՄՆ-ը առաջիկա օրերին ռազմավարական ռմբակոծիչներ կտեղափոխի Եվրոպա:
ԱՄՆ-ը և Հարավային Կորեան կարձագանքեն Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմատեխնիկական գործակցությանը:
Պենտագոնը հայտարարել է Կիևին անվտանգության ոլորտում աջակցության 425 միլիոն դոլարի փաթեթի մասին:
Սեուլի կողմից Կիևին զենքի մատակարարումը կախված կլինի Մոսկվայի և Փհենյանի համագործակցությունից. Չո:
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված՝ Դիվալիին նվիրված ընդունելությանը: