Այս երգն առավել հայտնի է իր անգլերեն (How Insensitive) ու պորտուգալերեն (Insensatez) տարբերակների շնորհիվ։ Անսահման տխրություն ու ապագայի նկատմամբ անորոշության զգացում կա երգի մեջ, բայց միաժամանակ այն խաղաղություն է հաղորդում ամեն անգամ լսելիս։ Հուսամ կհավանեք հայերեն տարբերակը։
----------------------------------------------------------------------------------------------------
Օ՜, ինչ անտարբեր
Ես թվացի,
Երբ ասում էիր,
Որ սիրում ես։
Ի՜նչ սառն ու անզգա
Ես թվացի,
Երբ քո սիրտն այդքան զգայուն էր
Քեզ գուցե հուզեր,
Թե ինչ համառ ու խիստ էր լռությունս
Ի՞նչ պիտի ասեի
Ի՞նչ քեզ ասեի,
Երբ մեր սերը ավարտվում էր
Դու՝ ինձնից հեռու,
Ու ես մենակ՝
Բաժանման քո
Հայացքի հետ
Մեգ ու հոգնություն
Անափ թախիծ, հայացքում
Որ մեր վերջինն էր
Քեզ գուցե հուզեր,
Թե ինչ համառ ու խիստ էր լռությունս
Ի՞նչ պիտի ասեի
Ի՞նչ քեզ ասեի,
Երբ մեր սերը ավարտվում էր...
Թարգմանությունը՝ Աննա Դանիելյանի