Երկար-բարակ չեմ պատմի, թե որքան կարևոր տեղ է զբաղեցնում այս երգն իմ կյանքում ու ինչ շնորհակալ եմ Էլվինային նման բովանդակային գլուխգործոցի համար։ Ընդամենը կասեմ, որ համեմատաբար լավ որակով երգի այս տարբերակը որևէ հարթակում չկար ու շատերդ էիք դա անգթորեն շեշտում ինձ հետ խոսելիս, ուստի որոշեցի տանը, մայր մտնող արևի ու մահճակալիս վերևում փակցված #անմայրամուտ արևի ներքո ձայնագրվել։ #էստոնականարագություն
Հ Գ Հայաստանի ձայնը նախագծին մասնակցությունն այս երգի շնորհիվ իմաստավորվեց։ Անչափ շնորհակալ եմ Արամ Ավագյանին ինձ այդ օրը ոգեշնչելու, հավատ ներշնչելու ու նվագակցելու առաջարկն ընդունելու համար, ինչպես նաև #TeamSevak-ի բոլոր անդամներին։ Ես ամեն բան հիշում եմ...