Կրծքագեղձի վիրահատություն | Էրեբունի ԲԿ
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ: Բարսելոնայի Սանտ Պաու և Դել Մար հիվանդանոցների պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ծառայության տնօրեն Ժաումե Մասիան, նույն ծառայության միկրովիրաբուժության բաժանմունքի տնօրեն Ջեմմա Պոնսը և Տեխաս նահանգի Անդերսոնի քաղցկեղի կենտրոնի և Տեխասի համալսարանի պրոֆեսոր Էդուարդ Չանգը կրծքագեղձի վերականգնողական բարդ վիրահատություններ են կատարում:
Կրծքագեղձի հեռացումից հետո վերականգնողական վիրահատությունները լայնորեն կիրառվում են զարգացած երկրների ուռուցքաբանական կլինիկաներում: Սեփական հյուսվածքներով վերականգնումը կատարվում է միկրովիրաբուժության միջոցով: Այն ապահովում է կրծքագեղձի ավելի բնական տեսք և զգացողություն:
Ռեկոնստրուկցիան թույլ է տալիս ստանալ կրծքագեղձ` օգտագործելով սեփական ճարպն ու անոթները, նվազագույնի հասցնելով մկանային հյուսվածքների վնասումը: Ստացվում է հյուսվածքային տրանսպլանտատ , որով ստեղծում է կուրծք ողջ կյանքի համար` նման իրական կրծքագեղձին, պահպանելով մարմնի անատոմիան:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքում կատարվում են կրծքագեղձի բոլոր տեսակի վիրահատությունները: Գլխավոր նպատակը՝ բուժել կրծքագեղձի քաղցկեղը, միաժամանակ պահպանել կուրծքը, ինչն իրականացվում է 90 տոկոսից ավելի դեպքերում: Ընդհանուր առմամբ, ծառայությունում տարեկան 300 վիրահատություն է կատարվում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին. «Էրեբունի» ԲԿ
‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗
/ @erebunimedicalcenter
Հետևեք մեզ
‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗
Website ⇛ https://erebunimed.com/
Facebook ⇛ / erebounihospital
Instagram ⇛ / erebouni_mc
Telegram ⇛ https://t.me/erebounimed