42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կինը արգանդի մեծ չափի միոմա ունի: Համեմատության համար նշենք, որ միոման համապատասխանել է հասուն հղիության (40 շաբաթական) չափերի:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը, մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Մեղրյանի հետ և անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ կատարել է վիրահատությունը, հեռացրել է միոման, որը 10 կիլիգրամ է կշռել: (Կատարվել է երկայնաձիգ լապարոտոմիա` արգանդի և արգանդափողերի հեռացում:)
Նման չափի միոմաները եզակի են և ախտորոշվում են վերարտադրողական տարիքի կանանց շրջանում: Այս միոմաների վիրահատությունները պահանջում են մասնագիտական լուրջ հմտություններ, հիվանդանոցային մեծ հնարավորություններ, տեխնիկական հագեցվածություն, քանի որ լուրջ ռիսկեր են պարունակում: Վիրահատության ընթացքում մեծ է հատկապես արյունահոսության վտանգը: Սակայն Անդրանիկ Պողոսյանի պրոֆեսիոնալիզմի, բժիշկների թիմային աշխատանքի, ինչպես նաև կենտրոնի ճիշտ կառավարման արդյունքում այս վիրահատությունը ևս բարեհաջող է անցել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին. «Էրեբունի» ԲԿ
‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗
/ @erebunimedicalcenter
Հետևեք մեզ
‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗‗
Website ⇛ https://erebunimed.com/
Facebook ⇛ / erebounihospital
Instagram ⇛ / erebouni_mc
Telegram ⇛ https://t.me/erebounimed