Charles Aznavour - Le palais de nos chimères

Опубликовано: 31 Август 2026
на канале: Vahan Muradyan
334
7

ՄԵՐ ՑՆՈՐՔՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ

Մենք ամուսնացանք մի գարնանային հրաշալի օր,
Առանց քահանա, առանց նոտարի ու ընկերների, առանց հոր և մոր,
Մենք հազիվ քսան տարեկան էինք,
ԵՎ մեր դեռատի սրտերն այրում էր մի առնական կիրք:
Մի գիշերվա մեջ սերը կապանքից ազատագրեց սրտերս գերված.
Երջանկությունից կարկամել էինք՝ իրար պինդ գրկած,
ԵՎ լայն-լայն բացած մեր աչքերի մեջ վախ անգամ չկար-
Երբ մանկությունը մեռած է արդեն, ջահելությունը խնդում է այնժամ:

Հորիզոնում կառուցելով
Պալատը մեր ցնորքների,
Շրջում էինք մենք երկուսով,
Երկրագնդով,
Ինչպես երկու թափառական:
ԵՎ որպեսզի մենք հագենանք սիրո ակից՝
Որ գարուն է հավերժական,
Մենք իրար հետ կիսում էինք մամո՜ւռն անգամ
Խենթ Հողմերի ապարանքի:
Մենակ եմ հիմա- նույն շրջմոլի՜կն եմ.
Սակայն, երբ զգամ, որ վերջին ժամս վրա է հասել,
Կպառկեմ ես այն տապանաքարին, որի տակ, գիտեմ,
Հանգչում է սերս, ու երանավետ՝ կմեռնեմ ես էլ:
ԵՎ նույն խաչի տակ մեր մարմինները կննջեն խաղաղ,
ԵՎ մեր աչքերը կշրջանակի հորիզոնը նույն,
Նույն սառը հողով մեր բերանները կլցվեն դանդաղ,
Այնքան ժամանակ, մինչև հավերժում մեր հոգիները իրար միանան:

Ցնորքների պալատը մեր
Փուլ է եկել, դարձել ավեր,
Փշրվել են ամեն պատրանք ու սպասում,
Իսկ փլատակ քարերի տակ
Մի շրջմոլիկ սիրտ է ողբում,
Ճաք է տալիս:
Անցյալս է հիմա իշխում
Ու մղում ինձ հավիտյանս թափառելու,
Ու ննջելո՜ւ, ու ննջելո՜ւ
Խենթ Հողմերի ավերակված ապարանքում: