Charles Aznavour - Viens pleurer au creux de mon épaule

Опубликовано: 03 Октябрь 2026
на канале: Vahan Muradyan
153
3

ԵԿ, ԳԼՈՒԽԴ ԴԻՐ ՈՒՍԻՍ ՈՒ ԼԱՑԻՐ

Եթե քեզ ցավ եմ պատճառել,
Եթե անցյալդ եմ սևացրել,
Եկ, գլուխդ դիր ուսիս ու լացիր:

Արի, աչքերիս մեջ նայիր,
Թե քեզ վատ եմ վերաբերվել,
Սեր իմ, խնդրում եմ, խնդրում ինձ ներել:

Սեր իմ, ինձնից մի՛ խրտնիր,
Հոգուդ խորքում ինձ ներիր,
Եկ, գլուխդ դիր ուսիս ու լացիր:

Եթե կարող ես, մոռացիր
Մեր վեճերը սիրային,
Եվ մենք երջանիկ կլինենք միասին:

Օ ՜, իմ սիրելի
Կյանքիս թրթիռից դու ինձ մի՛ զրկիր,
Եվ խենթ պահերի
Խինդերս նույնպես դու մի՛ սպանիր:

Մնաս բարով ինձ մի՛ ասա,
Մենք երկուսս էլ չենք դիմանա,
Եկ, գլուխդ դիր ուսիս ու լացիր:

Եթե հեռանաս,
Թե սերս մոռանաս,
Քեզ համար, իմ սեր, ես կտառապե՛մ, ես կտառապե՛մ: