/ artavazd.muradyan
/ artavazdmuradyan
https://vk.com/video/@id875013200
#bible #church #god #музыка #hogevorerger #worship #hogevor #erger
Ամեն մեկին կա հանդիպում,
Ամեն ինչի էլ ժամանակ կա։
Աստծուց է սերը մեզ տրվում,
Որի համար էլ մի պայման կա.
Որքան էլ կյանքն այս ընթանա,
Ճերմակ դառնա մեր կերպարանքը,
Միայն թող Տերը բարձրանա,
Միայն թող Տերը բարձրանա,
Նաև օրհնի մեր կյանքն ու ջանքը։
2.Աստծով գտնում ենք մենք իրար,
Աստծով մի տուն, մի ընտանիք ենք,
Մեր մեջ չկա խորթ կամ օտար,
Ունենք իրար ու երջանիկ ենք։
Հավատքն է մեզ ի մի բերում,
Հավատքը, որ սիրով գործում է,
Աստծուն է փառքը պատկանում,
Աստծուն է փառքը պատկանում,
Մեր սիրտը երբ երկրպագում է։
3.Աստծուն ենք մենք գովաբանում,
Ուրիշ ոչ մեկը արժանի չէ:
Ափսոս, որ ուշ ենք հասկանում`
Առանց սիրո ինչ կա, ոչինչ է։
Մեզ ոչ մի բան չի բաժանի
Տիրոջ սիրուց, որ մեր սրտում է:
Միայն մեր Տերն է արժանի,
Միայն մեր Տերն է արժանի,
Ով Իր Հոգով թագավորում է։
Թարգմանեց - Վլադիկ Բաղդասարյանը