/ artavazd.muradyan
/ artavazdmuradyan
#bible #church #god #музыка #hogevorerger #worship #hogevor #erger
Տառապանքով է լի երկիրը մեր,
Եվ մեղքերից մարդու ճնշվում է դեռ,
Ով Տեր Հիսուս ամենքս դառնացած,
Քեզ ենք անվերջ սպասում` հույսով լեցված։
Կրկ.
Երբ պիտի գա այն օրը,
Որ ազատվեն բոլորը,
Վիշտ ու ցավեր էլ չեն հիշվի,
Դառն արցունքներն էլ չեն թափվի։
Մենք կսպասենք, Տեր, Քո վերադարձին,
Որ անբաժան ապրենք միշտ միասին։
Երբ մենք գտանք շավիղը փրկության,
Եվ կյանքը մեր լցվեց ուրախությամբ,
Սերը Քո անսահման երբ մենք տեսանք,
Փուչ և ունայն աշխարհն այս մոռացանք։
Եվ մենք հիմա ցնծում ենք հաղթական,
Մոտ է, գիտենք, շուտով կգա Արքան,
Մինչ կսպասենք երանելի հույսով,
Տերը կիջնի իր փառավոր լույսով։