Ձորի Միրո / Dzori Miro (1979)

Опубликовано: 08 Июнь 2026
на канале: Artur Martirosyan
1,840
26

Մուշեղ Գալշոյանի համանուն վիպակի հիման վրա նկարահանված "Ձորի Միրո" ֆիլմը դրամատիկ անդրադարձ է Հայ ազգի ողբերգությանը, 1915 թվականին օսմանյան թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանությանը։
Ֆիլմի հերոսը՝ Միրոն, 1915 թվականին Օսմանյան Կայսրության կազմակերպած Հայոց եղեռնի օրերին կորցնում է ընտանիքը և միանալով աշխարհազորականներին` կռվում է թուրք ասկյարների դեմ: Այդուհետև, կյանքից հոգնած եւ ամեն ինչի հանդեպ հավատը կորցրած Միրոն հանգրվան է գտնում Արևելյան Հայաստանում և այնտեղ էլ հանդիպում տառապանքների ու կորուստների նույն ճանապարհն անցած գաղթական մի կնոջ:
Միմյանց հանդեպ ունեցած սերը վերադարձնում է կյանքի հետաքրքրությունը և օգնում է նրանց նոր ընտանիք կազմելու, նոր կյանք սկսելու...