Հայաստանում առկա վարելահողերի շուրջ 45 տոկոսը չի օգտագործվում

Опубликовано: 05 Сентябрь 2026
на канале: Շիրակի Հանրային Հեռուստաընկերություն
566
1

Նոր Հայաստանում իշխանությունները լուրջ անելիք ունեն գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ ծրագրեր իրականացնելու գործում: Այս մասին այսօր Շիրակի մարզպետարանում կազմակերպված հերթական հանրային հաշվետվողականության հարթակում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի գյուղատնտեսական հիմնախնդիրներն ու հոգսերը: Մասնավորապես կարևորվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, պետական ծրագրերի իրականացումը դիզվառելիքի, սերմացուի, պարարտանյութի տրամադրման ուղղությամբ, ջրարբիացման ու գյուղտեխնիկայի ձեռքբերման ծրագրերը, մարզի անասնապահությունը, վարելահողերի և արոտավայրերի ընդլայնումը: Ցավոք, այսօր Հայաստանում առկա վարելահողերի շուրջ 45 տոկոսը տարբեր պատճառներով կամ չի օգտագործվում, կամ օգտագործվում է շատ քիչ արդյունավետությամբ, ինչը սակավահող երկրի համար ուղղակի անթույլատրելի է, փաստել է փոխնախարարը: